Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Պուտինի երես տված ադրբեջանցիները սպառնում են ռուսներին հենց Մոսկվայում

Պուտինի երես տված ադրբեջանցիները սպառնում են ռուսներին հենց Մոսկվայում
03.01.2025 | 06:40

Դեկտեմբերի 25-ին Ակտաուում կործանված ադրբեջանական ինքնաթիռի դեպքից հետո Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան մոտ մարդիկ ծաղիկներ են խոնարհել, զոհվածների անուններով պաստառներ տեղադրել, լուսանկարներ տեղադրել կործանված ինքնաթիռից, որոնց մեջ աչքի է ընկնում մի պաստառ՝ դանակի պատկերով և գրությամբ «ռուսներն ամեն ինչի համար պատասխան են տալու»:

Արդար է...

Դեպքին Ալիևի կողմից լկտի և ցինիկ արձագանքը, թե բա ՌԴ-ն պաշտոնապես պետք է ներողություն խնդրի, փոխհատուցի Ադրբեջանին, զոհվածների և վիրավորների ընտանիքներին և մեղադրնաքները, որ Մոսկվան փորձում էր դեպքի առաջին օրերին կոծկել իրականությունը ևս շատ արդար են, քանի որ հենց Պուտինն է երես տվել ադրբեջանցիներին այն աստիճան, որ ոչ միայն Բաքվի բռնապետն է հաթաթաներ տալիս ՌԴ-ին, այլև գործը հասել է նրան, որ Մոսկվայում ադրբերանցիները սպառնում են ռուսներին հաշվեհարդարով:

Սա պուտինալավրովյան ադրբեջանամետ քաղաքականության արդյունքն է, երբ ադրբեջանցիները ՀՀ օդային տարածքում 2020 թ-ի նոյեմբերի 9-ին խոցեցին ռուսական ուղղաթիռը և սպանեցին ռուս օդաչուներին, Մոսկվան ծպտուն չհանեց: Ինչպես նաև երբ 2023 թ-ի սեպտեմբերին ազերի ասկյարները Արցախում գնդակահարեցին Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների հրամանատարական կազմից որոշ պաշտոնյաների, Մոսկվան այդ հանցագործությունը փորձեց թաքցնել «հայերին օգնելու ժամանակ ռուս խաղաղապահների զոհվելու» կեղծ և շինծու քողի տակ:

Դե հիմա էլ Մոսկվան ստանում է իր ցանածի բերքը:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2900

Մեկնաբանություններ